Սիրիական Հալեպ նահանգում զոհվել է ռուս շարքային Նիկիտա Շեւչենկոն: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

«Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ավտոշարասյունն ուղեկցելու առաջադրանքը կատարելիս Հալեպ նահանգում զոհվել է ռուս պայմանագրային զինծառայող Նիկիտա Շեւչենկոն»,- ասված է հաղորագրությունում:

Ռուսական ավտոշարասյունը սնունդ ու ջուր էր փոխադրում տեղի բնակիչների համար: Բնակավայր մուտք գործելիս ավտոմեքենաների հարեւանությամբ զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ շարքային Շեւչենկոն հետմահու պետական պարգեւի է ներկայացվել: