Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան հրաժարական է ներկայացրել: Նրա խոսքով՝ կառավարությունը ստիպված էր աշխատել «անբարենպաստ պայմաններում՝ կապված հանրության պառակտման եւ սոցիական լարվածության հետ»: Այս մասին գրում է Ապսնիպրես-ը:

Վարչապետի կարծիքով՝ այլ պայմաններում «միջոցները, որ ձեռնարկում էր կառավարությունը, ավելի զգալի կլինեին»:

«Չեմ կարծում, որ որեւէ այլ կառավարություն կարող էր ավելի լավ հաղթահարել այն խնդիրները, որոնք մենք ստիպված էինք լուծել հասարակական կյանքի եւ տնտեսության բազմաթիվ ոլորտներում»,- կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Միկվաբիան: