Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան խորհրդարան գլխավոր դատախազ Ալեքսեյ Լոմիայի հրաժարականի հարց է ներկայացրել: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբան:

Պատգամավորները հարցը կքննարկեն արձակուրդից առաջ՝ հուլիսի 27-ին նախանշված գարնանային նստաշրջանի վերջին նիստում: Վալերի Բգանբան նշել է, որ Աբխազիայի գլխավոր դատախազը նշանակվում եւ պաշտոնից ազատվում է խորհրդարանի կողմից, գաղտնի քվեարկությամբ, նախագահի ներկայացմամբ:

Եթե պատգամավորները գլխավոր դատախազի պաշտոնանկության կողմ քվեարկեն, նրա պարտականությունները կկատարի տեղակալներից որեւէ մեկը: