Եվրոպայում ապաստան փնտրող փախստականները «թույն» են: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ հավելելով, որ Հունգարիան «ոչ մի միգրանտի» չի ուզում: Այս մասին հաղորդում է AFP-ն:
Օրբանի խոսքով՝ Հունգարիայի տնտեսությունը միգրանտների, ինչպես նաեւ երկրում բռնության կարիք չունի: «Ահա թե ինչու եվրոպական միասնական միգրացիոն քաղաքականության անհրաժեշտություն չկա: Ում պետք են միգրանտները, նրանք էլ թող ընդունեն, բայց մի ստիպեք մեզ դա անել, մենք նրանց կարիքը չունենք»,- ասել է նա:
Պաշտոնյայի կարծիքով՝ յուրաքանչյուր միգրանտ «հասարակական անվտանգությանն ուղղված սպառնալիք եւ ահաբեկչության վտանգ է»: «Մեզ համար միգրացիան ոչ թե լուծում է, այլ խնդիր, ոչ թե դեղամիջոց, այլ թույն: Մենք չենք ուզում այն կուլ տալ»:




























