Թուրքիայում պետական հեղաշրջման ձախողված փորձը երկրում բեւեռացմանը վերջ դնելու եզակի հնարավորություն է ստեղծվում: Այս մասին AFP-ին տված հարցազրույցում հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն:

Ըստ նրա՝ Թուրքիայում հանրությունը բեւեռացված է, եւ հեղաշրջման փորձից հետո երկրում այն հաղթահարելու հնարավորություն է ստեղծվել:

«Հույս ունեմ, որ բոլորս դաս կքաղենք այդ իրադարձություններից, իշխանությունները՝ նույնպես»,- նշել է նա: Ընդդիմադիր գործիչը, միաժամանակ, հայտարարել է, որ մտադիր չէ  հրաժարվել Թուրքիայի նախագահ Էրդողանին քննադատելուց:

Քըլըչդարօղլուի խոսքով՝ նախագահական նստավայր հանդիպման է գնացել, որպեսզի համոզվի, որ Թուրքիան անվտանգության մեջ է եւ հեղաշրջումը չի կրկնվի: