Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր հասցեին հնչած վիրավորանքների գործերով բոլոր դատական հայտերը հետ կկանչվեն: Այս մասին գրում է Associated Press-ը:

Ըստ Gazeta-ի՝ Էրդողանն իր դեմ հնչած վիրավորանքների կամ քննադատության համար հաճախ է դատական հայցեր ներկայացրել:

Ապրիլին Գերմանիայում Մայնց քաղաքի դատախազությունը գործ էր հարուցեե գերմանացի հայտնի հաղորդավար-երգիծաբան Յան Բյոմերմանի դեմ՝ Էրդողանի մասին բանաստեղեծության համար:

Նույն ամսվա վերջին էլ Շվեյցարիայի իշխանությունները մերժել էին թուրքական նախագահին քննադատող լուսանկարների փողոցային ցուցահանդեսը փակելու՝ Անկարայի պահանջը: