Երեւանի Խորենացի փողոցից եւ Սարի թաղից հուլիսի 29-ի երեկոյան բերման է ենթարկվել 165 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանությունից չպատասխանեցին, թե արդյոք բերման ենթարկվածներին 3 ժամը լրանալուց հետո ազատ են արձակել, թե ոչ:

Նշենք, որ հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ:

ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, վեց տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել։ Ակցիայի ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել:

Միեւնույն ժամանակ քաղաքացիներ են բերման ենթարկվել Խորենացի փողոցից: