Թուրքիայի Ադանա նահանգում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայում հնարավոր հեղաշրջման փորձ կազմակերպելու դեմ թուրքական ոստիկանները շրջափակել են ռազմաբազան եւ Ադանայի օդանավակայանը։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ինջիրլիքի ռազմաբազայի ելումուտը արգելվել է ժամանակավոր եւ որեւէ ծառայող կամ քաղաքացիական անձի չի թույլատրվում մտնել կամ դուրս գալ ռազմաբազայից։

Նշվում է, որ այս միջոցառումները կապված են Ինջիրիլիքի ռազմաբազայում հեղաշրջման 2-րդ փորձ կազմակերպելու դեմ։

Այս հարցի կապակցությամբ հայտարարություն է արել Ադանայում գտնվող ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը՝ պնդելով, որ Ինջիրլիքում որեւէ խնդիր չկա եւ անհանգստանալու կարիք էլ չկա։