Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դեմիրճյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող ավտոլվացման կետից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.40-ին, մարվել՝ 11.43-ին:
Ամբողջությամբ այրվել են «Լվա ինքդ» ավտոլվացման կետի սարքավորումները:





























