Ռուսական ՕՏՈւ «Մի -8» ուղղաթիռը խոցվել է սիրիական Իդլիբ նահանգում, ուղղաթիռում գտվող հինգ մարդու ճակատագիրը պարզվում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի ՊՆ-ն:
Օգոստոսի 1-ին Իդլիբ նահանգում ցամաքից գնդակոծության հետեւանքով խոցվել է «Հմեյմիմ» ավիաբազա վերադարձող «ՄԻ 8» ռազմատրանսպորտային ռուսական ուղղաթիռը, որը հումանիտար օգնություն էր հասցրել Հալեպ քաղաք, ասվում է հաղորդագրության մեջ: Ուղղաթիռում անձնակազմի երեք անդամ կար ու Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի երկու սպա: Ռուս զինծառայողների ճակատագիրը պարզվում է բոլոր հասանելի ճանապարհներով:





























