Հուլիսի 31-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Բյուրական-Ագարակ գյուղերի խաչմերուկում կանգնեցրել են 42-ամյա Ռուստամ Հ.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է «ՕՊ-ՍԿՍ» տիպի, 7,62 մմ տրամաչափի հրազեն՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Զենքի խզակոթի վրա ամրացված է եղել 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռուստամ Հ.-ի ուղեւորը՝ 47-ամյա Արտակ Մ.-ն, հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանում է իր բարեկամ Համլետին:
Կատարվում է հետաքննություն:





























