Հունիսի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Լենինգրադյան փողոցում 1988 թ. ծնված Գարիկ Բ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմքենայով 42-ամյա Արտյոմ Մելքոնյանին վրաերթի ենթարկելու մասին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 31-ին, ժամը 11.50-ին, Արտյոմ Մելքոնյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունը:




























