Հուլիսի 31-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Երեւանյան խճուղու թիվ 45/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 21 եւ 18 տարեկան երկու աղջկա, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: