2016 թվականի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 2.58 դրամով: Նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովը:

Սակայն, իրականում բնակչության մի հատվածի համար էլէներգիայի սակագինը կբարձրանա: Բանն այն է, որ ամսական մինչեւ 250 կվտ/ժամ էլեկտրական էներգիա սպառողները մինչեւ օգոստոսի 1-ը մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի համար վճարում էին 41, 85 դրամ, քանի որ կառավարությունն իր վրա էր վերցրել սակագնի 6,93 դրամով սուբսիդավորման բեռը:

Օգոստոսի 1-ից սուբսիդավորումը դադարեցվում է եւ ստացվում է, որ էլէներգիայի սակագինը մի կողմից նվազում է 2,58 դրամով, մյուս կողմից աճում է 6,93 դրամով: Արդյունքում ստացվում է, որ մինչեւ 250 կվտ/ժամ էլէներգիա սպառողների համար սակագինն աճում է 4, 32 դրամով եւ կազմում 46,2 դրամ:

Նշենք, որ Հայաստանի կառավարության հուլիսի 29-ի որոշմամբ, Հայաստանում 111.3 հազար անապահով ընտանիք էլեկտրականության սուբսիդավորում կստանա՝ ամսական 1000 դրամի չափով: