Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 1-ին, ժամը 20.42-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-21 ավտոճանապարհի Ալագյազ-Ծաղկահովիտ հատվածի 5-րդ կմ-ում «Volkswagen Golf» մակնիշի 34 OF 349 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 29-ամյա Դ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 7մ) եւ շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւոր՝ 29-ամյա Հ. Մ.-ն տեղի ուժերով հոսպիտալացվել է Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:





























