Beeline-ը հայտարարում է «Giga 3», «Giga 6» եւ «Giga 12» նոր գերարագ ինտերնետ ծառայությունների գործարկման մասին: Giga ծառայությունների շրջանակում կտրամադրվի 3ԳԲ, 6ԳԲ եւ 12ԳԲ ինտերնետ առանց որեւէ արագության սահմանափակման եւ առանց մեգաբայթային տարիֆիկացման: Ավելին, ծառայություններում ներառված 3ԳԲ, 6ԳԲ եւ 12ԳԲ սպառելուց հետո բաժանորդները կարող են շարունակել օգտվել գերարագ ինտերնետից 5 դրամ/ՄԲ հատուկ սակագնով:
Ծառայությունների տրամադրման ամփոփ նկարագրությունը ինչպես նաեւ նրանց ակտիվացման եւ ապաակտիվացման հրահանգները ներկայացված են ստորեւ.

Ծառայությունների շրջանակում օգտագործած ինտերնետի ծավալը կարելի է ստուգել *103# USSD հրահանգի միջոցով: Ծառայության գործողության ժամկետը 31 օր է՝ ներառյալ ակտիվացման օրը:
«Beeline շարժական ինտերնետի բաժանորդների թիվը եւ նրանց կողմից օգտագործվող ինտերնետի ծավալներն օրեցօր աճում են: Հետեւելով բջջային ինտերնետի շուկայի զարգացման այս միտումներին` մենք ձգտում ենք առաջարկել հաճախորդների պահանջներին առավելագույնս համապատասխանող ավելի պարզ եւ հարմար ծառայություններ: «Գիգա» նոր ծառայությունները Beeline բաժանորդներին հնարավորություն կտան օգտվելու գերարագ բջջային ինտերնետից ոչ միայն ներառված ինտերնետի ծավալի շրջանակում, այլ նաեւ այն սպառելուց հետո», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Giga 3», «Giga 6» եւ «Giga 12» ծառայությունները հասանելի են Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ Սմարթ, Նեո, Նեո Max եւ շարժական ինտերնետի ՍՓ-ների բաժանորդների:
Ծառայությունները հնարավոր չէ օգտագործել Mega 150, Mega 300, Mega 500, Light, Pro, MegaPro, Regular, Premium, Forsage, Active, Active 7 եւ Non-Stop ծառայությունների հետ միաժամանակ:





























