Թուրքիայում հուլիսի 15–ի երեկոյան հեղաշրջման փորձի ժամանակ խորհրդարանը ռմբակոծած օդաչուն կալանավորվել է։

Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայի դատախազության կողմից իրականացվող հեղաշրջման փորձի հետաքննության ընթացքում կալանավորվել է Աքընջըի ռազմաբազայի հրամանատարության սպաներից, կապիտան Հուսնու Բ.–ն։

Նշվում է, որ Հեղաշրջման փորձի գիշերը հենց Հուսնու Բ.–ն է եղել խորհրդարանի շենքը ռմբակոծող օդաչուն։