Ռուսաստանը Ղազախստանին է փոխանցել հինգ զենիտահրթիռային С-300 համալիր, Ղազախստանի պաշտպանության նախարար Իմանհալի Թասմահամբեթովի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի բանակցություններից հետո հայտնել են Ղազախստանի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է «Վեդոմոստի»-ն:
«Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահների պայմանավորվածությամբ մեզ է փոխանցվել С-300 համակարգի հինգ զենիթահրթիռային համալիր», նշված է հաղորդագրության մեջ: Այնուհետեւ հստակեցվում է, որ ռուսական կողմն ավարտում է այդ համակարգի 170-ից ավելի զենիթային հրթիռների փոխանցման ձեւակերպման գործընթացը:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























