Նախագահը լավը կամ վատը չի լինում, լինում է ընտրված կամ ոչ: Այդ մասին օգոստոսի 2-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` պատասխանելով Երեւանում հուլիսյան իրադարձությունների հետեւանքների մասին հարցին:
Նրա խոսքով, ամենակարեւորն այն է, որ իշխանությունները եւ հասարակությունը հասկանան, որ ժողովրդավարության կարեւորագույն պայմաններից մեկը արդար ընտրություններն են:
«Ես հանդես եմ գալիս որպես քաղաքացի: Կանխատեսումներ անելն իմ խնդիրը չէ: Բայց իմ կարծիքով ընտրությունները պետք է օրինական լինեն: Ոչ թե ընդամենը ազնիվ կամ թափանցիկ, որովհետեւ դրանք իրավական եզրույթներ չեն, նշանակում է` ոչնչի չեն պարտավորեցնում: Պետք է հենց օրինական լինեն: Ես դա ասում եմ որպես մարդ, որն ինքը մի քանի անգամ առաջադրվել է ընտրություններին (խորհրդարանական. խմբ.)», - նշել է Պողոսյանը:





























