Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչները, որոնք այսօր՝ օգոստոսի 2-ին, փակել էին Սարդարապատ մտնող ճանապարհը, քիչ առաջ բացել են այն: NEWS.am-ի հետ զրույցում գյուղացիներից Մհերը նշեց, որ հանդիպել են ՄԱՊ Արմավիրի գինու եւ կոնյակի գործարանի տնօրեն Արայիկ Պետրոսյանի հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ իրենց բերքը կմթերեն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչներն այսօր փակել են գյուղ մտնող ճանապարհը: Գյուղացիները պահանջում են, որպեսզի ՄԱՊ Արմավիրի գինու եւ կոնյակի գործարանն ընդունի իրենց բերքը: