Ռուսաստանը Թուրքիային առաջարկներ է ուղարկել երկրների միջեւ չարթերային ավիահաղորդակցությունը վերականգնելու համար անվտանգության միջոցառումների մասին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Քաղաքական մակարդակում այդ ռեկոմենդացիաները արդեն ընդունվել են»- ասել է նա:

Նրա խոսքով, առաջիկա օրերին ռուսական կողմի ներկայացուցիչները կայցելեն Թուրքիա ու կծանոթանան, թե ինչպես են այդ ռեկոմենդացիաները իրագործվում: Հետագայում ամեն ինչ պայմանավորված կլինի նրանով, թե ավիա եւ զբոսաշրջային ընկերությունները որքան արագ կկարողանան վերականգնել հին լոգիստիկ սխեմաները, նշել է փոխվարչապետը: