Թուրքիայի քաղաքացիների կեսից ավելին նպատակահարմար է համարում երկրում որպես բարձրագույն պատժամիջոց մահապատիժ մտցնելը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Rai-news-24-ի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ Եվրոպայի սահմաններից դուրս շատ երկրներում է գործում մահապատիժը: «Թուրքիայի ժողովուրդը մահապատիժ է պահանջում: Դա է ցանկանում քաղաքացիների 57 տոկոսը: Եթե խորհրդարանը այդ որոշմանը կողմ քվեարկի, դրան ոչ մեկը չի կարողանա խոչընդոտել»,- ասել է Էրդողանը:
Երկրի նախագահը նաեւ հայտարարել է, որ Եվրամիությունը, մասնավորապես եվրոպական արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին չեն կարող Թուրքիայի իշխանություններին մեղադրել այն բանից հետո, երբ երկրում իրականացվեց պետական հեղաշրջման փորձ:
«Տիկին Մոգերինին չպետք է խոսեր այդ մասին: Նա նախ պետք է այցելեր Թուրքիա: Երբ Փարիզում համանման ինչ-որ բան է տեղի ունենում, հինգ-վեց մարդ է զոհվում, բոլորն այնտեղ են մեկնում, քննարկում են տեղի ունեցածը: Թուրքիայում տեղի է ունեցել ժողովրդավարության տապալման փորձ, սակայն ԵՄ-ից դեռեւս ոչ ոք չի եկել»,- նշել է նա:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























