Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո իշխանությունների թիրախում են հայտնվել նաեւ զինվորական բժիշկները։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Անկարայի դատախազությունը հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում դատարանից թույլտվություն է ստացել Զինվորական հիվանդանոցի 100 բժշկի ձերբակալել։





























