Ռուսաստանում վրաերթի են ենթարկվել եւ մահացել արտագնա աշխատանքի մեկնած սահմանամեձ Ոսկեպարի եւ Կոթի գյուղերիի երկու բնակիչ: NEWS.am-ի հետ զրույցում Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում՝ շինարարական աշխատանքի ժամանակ:
«Ասֆալտ փռելիս են եղել, երբ բեռնատարը չի նկատել նրանց եւ վրաերթի է ենթարկել: Մեկը մեր գյուղից է, մյուսը՝ Կոթիի բնակիչ: Մահացողը 28-ամյա Գուրամ Ալավերդյանն է, մի քանի ամիս առաջ էր մեկնել Մոսկվա՝ արտագնա աշխատանքի, ամուսնացած չէր»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին, Գուրամին հուղարկավորել են այսօր՝ օգոստոսի 2-ին, հարազատ գյուղում:





























