ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են լոլիկի մթերումների գործընթացը:

Օգոստոսի 1-ից  լոլիկի մթերումներ է իրականացնում «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն:

Օգոստոսի 4-ից մթերումներ կիրականացնի նաեւ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝  Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:

Օգոստոսի 14-ից լոլիկի մթերումները կմեկնարկեն «ՄԱՊ» ՓԲԸ-ում: