Օգոստոսի 1-ին ժամը 19.30-ի սահմաններում Երեւան-Իջեւան ճանապարհի 68-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» եւ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ԳԱԶ-3110»-ի վարորդը եւ «Ֆորդ-Տրանզիտ»-ի 8 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: