Օգոստոսի 1-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբն Ավանի Աճառյան փողոցի 13 շենքի բնակարաններից մեկից բուժօգնության է տեղափոխել 14-ամյա Էմմա Մ.-ին, 44-ամյա Նաիրա Մ.-ին և 22-ամյա Մարիամ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժողներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Կատարվում է հետաքննություն: