Դատարանը «Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանի ձերբակալման մասին արձանագրություն չի ստացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ Եղիշե Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկվել է, սակայն, դատարանը ձերբակալման որոշման օրինականությանը չի անդրադարձել՝ նշելով, որ նրա ձերբակալման մասին արձանագրություններ չեն ներկայացվել եւ Եղիշե Պետրոսյանը ձերբակալվածի կարգավիճակում չէ:

Փաստաբանի խոսքով՝ Եղիշե Պետրոսյանը շարունակում է մնալ Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ նախակաթվածային վիճակում:

Եղիշե Պետրոսյանը ձերբակալվել էր  հուլիսի 30-ին:

Հիշեցնենք, որ Եղիշե Պետրոսյանը «Սասնա ծռերին» աջակցող «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ է, ակտիվորեն մասնակցում էր վերջին օրերի բողոքի ակցիաներին: