Երեւանի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ դիմածներից այսօր՝ օգոստոսի 2-ին, դուրս է գրվել եւս 5 տուժած՝ 3 քաղաքացի եւ 2 ոստիկան: Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նա նշեց, որ այս պահին մայրաքաղաքի հիվանդանոցներում բուժում է ստանում 19 հիվանդ:





























