Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե հանրահավաքը վարում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը։ Վերջինս հույս հայտնեց, որ «Սասնա ծռեր» խմբի տղաները մոտ ապագայում ազատության մեջ կլինեն եւ կմիանան պայքարողներին։

Նա նաեւ հայտարարեց, որ հանրահավաքն ինքնաբուխ է, յուրաքանչյուրը կարող է մոտենալ բարձրախոսին եւ ելույթ ունենալ։

«Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանն էլ ներկայացրեց Դավիթ Սանասարյան, Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կալանքի որոշում կայացնելու մանրամասները։

74-ամյա մի տղամարդ էլ անժամկետ հացադուլ հայտարարեց՝ պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Ալեք Ենիգոմշյանին։