Կոտայքի մարզի Արզնի ձորում՝ թիվ 2 առողջարանի մոտակայքում, այսօր՝ օգոստոսի 2-ին, 52-ամյա տղամարդն ընկել է գետը եւ խեղդվալ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ԱԻՆ-ից, դեպքի վայր մեկնած փրկարարները գետից դուրս են բերել Ալյազ Իբրահիմյանի դին:

Արզնի ձորում տղամարդն իր ընտանիքի հետ նշելիս է եղել կնոջ ծնունդը: