Հայաստանում փոքր բիզնեսի համար էլցանցին միանալու ժամկետները կկրճատվեն: Էլեկտրաէներգիայի մատակարարման ու գործածման կանոններում այս փոփոխությունները հաստատվել են օգոստոսի 3-ին Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ:

NEWS.am-ի թղթակցին ՀԾԿՀ-ի կառավարման ու մշտադիտարկման վարչության պետ Սերգեյ Աղինյանը հայտնել է, որ 0.4 կՎ լարման ու 30 կիլովոլտ ամպերը չգերազանցող հզորության բաժանորդների համար միացման ժամկետները 135 օրից 120 օր կդառնան, իսկ 6(10) կՎ լարման բաժանորդների համար ՝ 145 օրից 130 օր: Այդ ժամկետները ուժի մեջ կմտնեն 2017-ի ապրիլի 1-ից, քանի որ ավելի կարճ ժամկետների մեջ տեղավորվելու համար Էլցանցերը պետք է ավարտեն 2016 թ. ներդրումային ծրագրով տեխնիկական բազայի ուժեղացումը:

Մեկ այլ փոփոխություն էլ անհապաղ է ուժի մեջ մտնելու: Կրճատվելու է առաջին փուլի՝ միացման հայտի դիտարկման ժամկետը: Առաջ այդ ժամկետը կարող էր հասնել 40, առանձին դեպքերում նաեւ 60 օրվա, իսկ երկրորդ փուլի համար ՝ մինչեւ էլեկտրաէներգիայի մատակարարման համար հայտը մնում էր կամ կամ 75 կամ 85 օր ( հաշվի առնելով դեռ գործող ժամկետները ՝ 135 օր ու 145 օր): Հիմա առաջին փուլը սահմանափակվելու է 5 օրով: 5 օր հետո հայտատուն արդեն դառնում է «Էլցանցերի» հետ պայմանագրի կողմ, ու մատակարարման մասին պայմանագրի հարցերը կարգավորելուն ավելի շատ ժամանակ է մնում: