Հայերն ի վիճակի չեն միմյանց լսելու: Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը:
Նրա խոսքով՝  դա հաստատվեց նաեւ հուլիսի 17-31-ը ՊՊԾ գնդի գրավման շուրջ ծավալված վերջին իրադարձությունների ժամանակ:
«Հստակ է, որ ժողովուրդը իշխանության նկատմամբ ինքնադատաստան տեսնել չի ցանկանում, ուղղակի ցանկանում է, որ մի փոքր լավ լինի: Այստեղից էլ այն աջակցությունը, որ ցուցաբերեց ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին, չնայած նրանց գործողությունները, կոպիտ ասած, համընկնում են ահաբեկչության ձեւակերպմանը: Սակայն իշխանությունն ու ընդդիմությունը, ընդդիմությունն ու զինված խումբը, իշխանությունն ու ժողովուրդը՝ նրանցից ոչ մեկը չցանկացավ մեկը մյուսին լսել: Մենք լավ ժողովուրդ ենք, չնայած հոգու խորքում մեզ հիմար ենք համարում: Ցավալի է մեր կորուստը: Անհրաժեշտ է, որ բոլորը միավորվեն: Միավորվել հարկավոր է, պարզապես միմյանց լսելու ընդունակ չենք: Այդ պատճառով էլ չենք կարողանում պայմանավորվել»,- նշել է Առաքելյանը: