Հայաստանում «Ժառանգություն» կուսակցության անդամների կալանքները հենց կուսակցության դեմ են ուղղված նախընտրական ժամանակաշրջանում: Այս մասին օգոստոսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակը աննախադեպ է: «Մենք ունենք իշխանություն, որը երկնագույն ու մանուշակագույն փողկապներ է հագնում ու խոսում խաղաղության մասին, բայց այդ խաղաղությունը նշանակում է կառավարման հանցավոր համակարգ, կողոպտված ժողովուրդ, միգրացիա, աղքատություն, Հայաստան, որը ծեծում է լրագրողներին, որը առանց որեւէ պատճառի ձերբակալում է խաղաղ ցուցարարներին: Խոսքը ամենեւին Արմեն Մարտիրոսյանի, Դավիդ Սանասարյանի, Անդրիաս Ղուկասյանի ու մյուսների մասին չէ, նրանց մեր հպարտ քաղաքացիներն են, բայց խաղաղ ցույցին մասնակցության պատճառով նրանց սպառնում է չորսից տասը տարվա ազատազրկում»- շեշտել է Հովհաննիսյանը:

Եվ հերթական անգամ, շարունակել է նա, մենք հարց ենք տալիս «Արդյոք սա՞ է այն վերաբերմունքը, որին արժանի է հայ ժողովուրդը: Արդյո՞ք մենք պետք է հանդուրժենք դա մեր երկրում»: «Ժառանգություն» կուսակցությունը, ըստ դրա առաջնորդի, յուրաքանչյուր հայի առաջարկում է աջակցության ու համերաշխության սկզբունքը: «Ես արդեն նամակ եմ ուղրաակել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը, սեպտեմբերին Բրյուսելում կլինեմ: Մենք բոլոր ճակատներում ՝ ներսում ու արտասահմանում, պետք է այնպես անենք, որ հայը իր երկրում պաշտպանված լինի: Այս պայքարը մենք պետք է իրականացնենք աշխարհի բոլոր հայերի հետ, ու եթե սփյուռքը շարունակի ձեռքները ծալած նստել, չդառնա դրա մասնակիցը, ոչինչ չի փոխվի: Երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման իրավիճակը պետք է փոխվի, ու դա վերջապես կհանգեցնի արտահերթ ընտրությունների, բոլոր կողոպտիչները պատասխանատվություն կկրեն սեփական ժողովրդի առաջ»,- ամփոփել է Րաֆֆի Հովհաննիսյանը: