Հայ հասարակությունը պետք է պատրաստվի ապստամբության երկրորդ փուլին: Օոգոստոսի 3-ին մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության գոտում 1994-ի հրադադարի ռազմական ռեժիմը խախտվել է 2016-ին: Այսօր խախտվել է նաեւ հրադադարի քաղաքական ռեժիմը: «Եթե 1994-ից մինչեւ 2016-ի հուլիսի 17-ը մենք ինչ-որ կերպ համբերում էինք, եւ չէր խախտվում զինադադարի քաղաքական ռեժիմը՝ հաշվի առնելով, որ սահմանին խնդիրներ ունենք, ապա ապրիլյան պատերազմից հետո զինադադարի քաղաքական ռեժիմը խախտվել է եւ մտել է ապստամբության փուլ»,- նշել է Փոստանջյանը՝ շարունակելով, որ մոտ 20 հազար ոստիկաններ պետք է հեռացվեն:
«Սարի թաղի իրադարձությունների ժամանակ եւ դրանցից հետո Ոստիկանությունը ցույց տվեց, որ ահաբեկչական կազմակերպություն է: Մենք այդ ոստիկաններին պետք է օգտագործենք ոչ թե խաղաղ ցուցարարների դեմ, ոստիկանական ծառայությունը պետք է իրականացվի մեր սահմաններին: Այնտեղ չպետք է կանգնեն 18-20 տարեկան երեխաները, այլ պայմանագրային զինծառայողները»,- ընդգծել է Փոստանջյանը:
Զ. Փոստանջյան. Հայ հասարակությունը պետք է պատրաստվի ապստամբության երկրորդ փուլին

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























