Քիչ առաջ  բարձրաստիճան ոստիկան է պաշտոնանկ եղել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է Էրեբունու բաժնի պետ  Գեւորգ Հակոբյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա փոխարեն արդեն նոր նշանակում է եղել։ Էրեբունու բաժնի պետ է նշանակվել Գրիշա Ամիրխանյանը։

Մեր տեղեկություններով այլ պաշտոնանկություններ էլ են եղել: