«Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Իրիցյանի հարազատները տեղյակ չեն եղել, որ նա պատրաստվում է «Սասնա ծռերի» մյուս անդամների հետ գրոհել ոստիկանության ՊՊԾ գունդը: NEWS.am-ի հետ զրույցում նրա եղբայրը՝ Վահագն Իրիցյանը նշեց, որ Գեւորգ Իրիցյանի հետ դեռ կապ չեն ունեցել, անգամ հանձնվելուց հետո չեն կարողացել սնունդ ու հագուստ փոխանցել նրան:
«Այսօր ուզում ենք դիմել հագուստ փոխանցելու համար նրան: Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իրենց այդ քայլին հանուն հայրենիքի են գնացել»,-ասաց Վահագն Իրիցյանը:
Գեւորգ Իրիցյանն ազատամարտիկ է, ծնունդով՝ Ջավախքից:
Նշենք, որ օգոստոսի 2-ին Երեւանի Արաբկիր Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ Գեւորգ Իրիցյանի ինքնազգացողությունը վատացել էր: Նրա տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, այնուհետեւ նորից բերել դատարան։
Գեւորգ Իրիցյանը որովայնի շրջանում ցավեր է ունեցել, նրան հետազոտել են, առողջական լուրջ խնդիրներ նրա մոտ չեն հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ նա ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության հետեւանքով ազդրի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։





























