Օգոստոսի 2-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ճաճանչոսկրի կոտրվածք, զույգ ոտքերի կապտուկներ, երիկամի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա քաղաքացուհի եւ հայտարարել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետեւանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 17-ին, «Սուզուկի SR 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ա. Խաչատրյան եւ Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն՝ պատճառելով նշված վնասվածքները եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























