Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 20-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածայաին անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Արարատ Խանդոյանի փաստաբանն այսօր կալանավորելու մասին որոշումը բողոքարկելու դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան:
Փաստաբանի խոսքով՝ քննիչը ներկայացրել է փորձաքննության արդյունքները, որոնք ըստ փաստաբանի՝ որեւէ առնչություն չունեն իր պաշտպանյալի հետ:
Նշենք, որ Արարատ Խանդոյանին, որ «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի «Միայնակ Գայլի» եղբայրն է, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով:





























