«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանի վիճակն արդեն կայունացել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ Արմեն Լամբարյանի վիճակում դրական փոփոխություններ կան, սակայն, նա դեռ շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ հուլիսի 29-ին ՊՊԾ գնդում վիրավորվել էին Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ), Արմեն Լամբարյանն ու Արթուր Մելքոնյանը։ Լամբարյանին եւ Մելքոնյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։