Գերմանական Volkswagen կոնցեռնը սկսել է փորձարկել նոր սերնդի Polo-ն: Համացանցում մեքենայի առաջին լուսանկարն է հայտնվել:

Ըստ RuNews24-ի՝ սպասվում է, որ նոր մոդելը կթողարկվի 2017 թվականի երկրորդ կեսին:

Նախնական տվյալներով՝ նոր Polo-ի հիմքում MQB A0 շասսին կլինի, ինչը կմեծացնի անիվների բազան եւ երկրորդ շարքի ուղեւորներն ավելի հարմարավետ կզգան:

Մեքենան 3 եւ 4 մխոցով տուրբինե շարժիչ կունենա: