«Սասնա ծռեր» խմբի անդամներից Գեւորգ Մելքոնյանին ազատ են արձակել ստորագրության դիմաց։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Թորոս Սեֆիլյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը։

«Ժողովուրդ,

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Մելքոնյանին բաց են թողել, այս պահին քաղաքից չբացակայելու ստորագրությամբ բաց են թողել նրան...

Այս պահիս այսքանը»,- նշել է նա:

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունից առայժմ այդ կապակցությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը հայտնեց, թե տեղեկությունը կարող է ճշտել միայն առավոտյան։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, թե Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հուլիսի 31-ին, դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գեւորգ Մելքոնյանը: