Օգոստոսի 3-ին, ժամը 13-ի սահմաններում, Սյունիքի Շաղատ գյուղի «Ճգնավոր» կոչվող տարածքում «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խոտ բարձելու նպատակով կայանել է թեքության վրա. մեքենան առաջ ընթանալով՝ կողաշրջվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ թափքում գտնվող 55-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























