Հիմնադիր խորհրդրանաի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանի գործով նախաքննության ժամանակ վարույթ իրականացնող մարմինը և դատարանը խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը գրեթե բոլոր հոդվածները, որոնք հնարավոր է այդ փուլում խախտել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեք Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

Փաստաբանը  խոստացել է ավելի ուշ հրապարկել  խախտումների ցուցակը։

«Մտածում եմ վերաքննիչ բողոքին կից ուղարկել վերաքննիչ դատարանին օրենսգիրքը մեկ վերնագրով. «հանեք մեկ հոդված, մնացածը խախտել են»,-գրել է Նիկոլայ Բաղդասարյանը։

Նշենք, որ Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել է հուլիսի 27-ին: Նա կասկածվում է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ: