Երեւանում ցույցերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթում իրավական խախտումներ չէին կարող լինել` ինչպես եւ նրա այլ ելույթներում: Այդ մասին օգոստոսի 4-ին կառավարության նիստից հետո հայտնել է Հայաստանի արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը` պատասխանելով Երեւանում իրադարձությունների (զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը, ցույցերը եւ դրանց ցրումը, զինված խմբի` իշխանություններին հանձնվելու որոշումը) վերաբերյալ նախագահի վերջերս հղած ուղերձը մեկնաբանելու խնդրանքին:
Փոխնախարարի խոսքով, անհրաժեշտ է իրավական գործընթացը (դատաքննությունը) առանձնացնել նախագահի ելույթից եւ ուղերձից, որն ուղղված էր հանրության կոնկրետ շերտերի: «Իսկ իրավական առումով իրավապահ մարմինները հետաքննության պարտականություն ունեն եւ հանդես կգան անհրաժեշտ գնահատականներով», - հավելել է Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ իր ելույթում Սերժ Սարգսյանը կոչ էր արել մոռանալ պատահածը (ոստիկանական ուժերի եւ գուցե քաղաքացիական հագուստով սադրիչների կողմից ուժի ոչ համարժեք կիրառումը. խմբ.). մոռանալու կոչ է արել լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, որոնց հանձնարարել է մանրամասն պարզել ամեն ինչ:





























