Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին չի բացառում, որ կարող է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հեռավոր ազգականը լինել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով ինքը ամերիկյան լաբորատորիային անալիզ է հանձնել: «Այնտեղ ազգականների շարքում են Լինդոն Ջոնսոնը (ԱՄՆ 36-րդ նախագահը, (ԱՄՆ) երկու փոխնախագահները: Եթե փորփրենք Դոնալդ Թրամփի տոհմածառը, հնարավոր է որ այնտեղ նաեւ ուղիղ ազգականներ կգտնվեն, նկատի ունեմ այն գերդաստանից, որը 10 հազար տարի առաջ է ցրվել մոլորակով մեկ»,- ասել է Ժիրինովսկին:
Խոսելով Թրամփի մասին, ժիրինովսկին նկատել է, որ պահվածքով ու գնահատականներով Թրամփը մոտ է իրեն «Ես նրա (Թրամփի) մեջ ինչ- որ բան եմ զգում այն առումով, որ նա ինչ-որ բանով մոտ է ինձ, նրանով, որ ազատ խոսում է, վայրկենապես արձագանքում, վայրկենապես ստեղծում իր գնահատականները»- նշել է քաղաքական գործիչը:





























