ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում ստացած 19-ամյա զինծառայող Վահան Միքայելյանը մեկ տարվա զինծառայող էր:
Վահանը Վանաձորի բնակիչ է, ընտանիքի ավագ երեխան՝ ունի իրենից փոքր քույր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռեւս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել: Կատարվում է քննություն:





























