Հայաստանի կառավարությունը Որոտանի կասկադի փոքր Հեր-հեր ՀԷԿ-ը (1.2 ՄՎտ հզորությամբ) «Որոտանի ՀԷԿ-երի Կասկադ» պետական ընկերությունից փոխանցել է «Արմ- Աէրո» պետական ձեռնարկությանը: Այդ մասին որոշումը կայացվել է Կառավարության օգոստոսի 4-ի նիստի ժամանակ:

Նիստի ժամանակ Էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Լեւոն Յոլյանը հիշեցրել է, որ կայանին է բաժին ընկնում Որոտանի կասկադի (որի ընդհանուր հզորությունը 404.2 ՄՎտ է ) հզորության 0.3 տոկոսը: 2015-ին մնացած հզորությունները ( մյուս երեք ՀԷԿ-երը) վաճառվել են ամերիկյան Contour Global ընկերությանը:

Նկատենք, որ 2015-ին Որոտանի կասկադ ՀԷԿ-ին (երկրում հիդրոէներգետիկայի ամենահզոր օբյեկտը) է բաժին հասել Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի   մոտ 15 տոկոսը: