Հայաստանում առանձին ուժեր ուզում են թերագնահատել Ռուսաստանի դերը ղարաբաղյան հարցում: Այս մասին օգոստոսի 4-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

Նրա խոսքով այդ մարդիկ իրատեսական չեն: Ղարաբաղյան հարցը, ըստ Սարգսյանի, պետք է որոշվի փաթեթային, այլ ոչ թե փուլային ճանապարհով. սկզբում պետք է լուծվի Ղարաբաղի անկախության հարցը, միայն հետո՝ մնացածը: «Ես պատճառներ չունեմ չհավատալու հանրապետության նախագահին, որը հայտարարեց, որ Ղարաբաղի ժողովուրդը եղել է,մնում է ու կմնա անկախ»,- հավելել է Տաճատ Սարգսյանը: