Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը դիմել է ՀՔԾ՝ խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի կալանքի հարցով:

Դիմումում, մասնավորապես, ասվում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք հարգել երեւանցիների ընտրությունն ու ազատ արձակել ընտրյալներ Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը Արմեն Մարտիրոսյանի եւ  Դավիթ Սանասարյանի կալանավորման փաստի առթիվ  այսօր նամակով դիմեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ պարոն Վահրամ Շահինյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Երկու ամսով կալանավորվել են  Երեւանի ավագանու  «Բարեւ  Երեւան»  խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, որով խոչընդոտվել է խմբակցության գործունեությունը:

Նկատի ունենալով խմբակցության փոքրաթիվ  կազմը՝ կալանավորված մեր ընկերներից յուրաքանչյուրի  ներկայությունն ու մասնակցությունը  խմբակցության գործունեությանը  շատ արժեքավոր է:

Հետեւելով   նրանց փաստաբանների  հիմնավորումներին՝ համոզված ենք, որ  Արմեն Մարտիրոսյանի եւ  Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից հետապնդում է իրականացվում  իրենց  քաղաքական հայացքների համար, որը  հակասահմանադրական է:

Պահանջում ենք  շուտափույթ ազատ  արձակել մեր  ընկերներին: Նրանք  երեւանցիների կողմից ընտրված  անձինք  են,  եւ նրանց կալանավորմամբ   դուք խոչընդոտում եք  մեր քաղաքացիների  նկատմամբ իրենց  պարտավորությունների իրականացմանը, որն  իրեն    ժողովրդավարական հռչակած  երկրի  համար անհամատեղելի  երեւույթ է:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարտավոր է հարգել   երեւանցիների ընտրությունն   ու շուտափույթ  ազատ արձակել   Երեւանի ավագանու անդամներ  Դավիթ Սանասարյանին եւ  Արմեն Մարտիրոսյանին»: